Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է Հայաստանի հանրապետական խորհրդի նիստը, որտեղ ի թիվս այլոց, քննարկվել է նաեւ կառավարությունում կադրային փոփոխությունների խնդիրը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խորհուրդը որոշել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել ներկայումս Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Դավթյանի թեկնածությունը, իսկ Ֆինանսների նախարարի պաշտոնի համար առաջարկվել է ներկայումս Կենտրոնական բանկի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը:

Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել է կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ում իրավասությունների ներքո է հենց նախարարների նշանակումը:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին պաշտոնից ազատելու տեղեկությունը ստացվել էր այսօր առավոտյան:

Հիշեցնենք, նաեւ, որ ըստ մամուլի տեղեկությունների, ակնկալվում է  նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկությունը: