Աստանայում այժմ կարելի է բիտկոիններ վճարելով պիցցա պատվիրել: Այս ծառայությունը հայտնվել է տեղացի Արսլան Այնակուլովի պիցցերիայում, հաղորդում է Tengrinews-ը:

«Մինչ այդ ես երկար ժամանակ ուսումնասիրում էի շուկան: Վստահ եմ, որ մի քանի տարի հետո Ղազախստանում չի լինի մարդ, որը չիմանա կրիպտոարժույթի մասին», - ասել է Այնակուլովը:

Նրա խոսքով՝ վիրտուալ արժույթի շրջանառությունը դեռ համեստ է: Սակայն ընկերությունն արդեն ունի 8 մշտական հաճախորդ, որոնք պատվերների համար սատոշներով են վճարում:

Սատոշը բիտկոինի մեկ հարյուր միլիոն մասն է:

Ձեռնարկատերը պատմել է, որ մեկ պիցցան մոտավորապես 83 հազար սատոշ արժե:

Նրա խոսքով՝ բիտկոինով վճարելու համակարգը բարդ է, սակայն հնարավորություն է տալիս շատ դժվարություններից խուսափել, քանի որ Ղազախստանում թվային արժույթների համար իրավական բազան դեռ հաստատված չէ: