Facebook ընկերության համահիմանդիր եւ նախկին նախագահ Շոն Փարքերը հայտարարել է, որ սոցցանցը մարդու ազատ ժամանակը խլելու եւ ուշադրությունը շեղելու համար է ստեղծվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դա նշանակում է, որ մենք պետք է մարդուն լուսանկարների լայքի, մեկնաբանությունների ձեւով դոֆամին տանք: Դուք ավելի ու ավելի շատ կոնտենտ եք օգտագործում, ավելի շատ լայքեր եւ արձագաքններ եք ստանում՝ փակ շրջանի պես», — Axios-ին տված հարցազրույցում ասել է Փարքերը:
Նրա խոսքով՝ ստեղծողները կարողացել են «մարդու հոգեբանության խոցելի կողմը» գտնել:
«Դա փոխում է հասարակաության, մարդկանց հանդեպ մարդու վերաբերմունքը: Գուցե ազդում է նաեւ նրա արդյունավետության վրա: Միայն Աստված գիտի, թե ինչ են նրանք անում մեր երեխաների ուղեղների հետ», — հավելել է Փարքերը:
Facebook-ը ստեղծվել է 2004-ին Մարկ Ցուկերբերգի, Էդուարդո Սավերինի, Դաստին Մոսկովիցի եւ Քրիս Հյուզի կողմից:
Napster-ի հիմնադիր Շոն Փարքերը դարձել էր ընկերության առաջին նախագահ, սակայն 2005-ին լքեց այն:



























