Հայաստանը պաստրաստ է ԵՄ հետ նոր համաձայնագիր ստորագրել: Այս մասին նոյեմբերի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ նման պատրաստակամության մասին նաեւ եվրոպական կողմն է նշել:

«Մենք արդեն ավելին ենք պլանավորում: Դուք, հավանաբար, արդեն գիտեք, որ մինչ համաձայնագրի ստորագրումը, ԱԺ հանձնաժողովում որոշում էին  ընդունել դեկտեմբերի 1-ին ընդլայնված լսումներ անցկացնելու մասին», - ասել է Աշոտյանը՝ հավելելով, որ սա  քաղաքական մեսիջ է եւ քաղաքական որոշում, որը ցույց է տալիս համաձայնագիրը ստորագրելու հայկական կողմի կամքը:

Նա ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո, հայկական կողմը կարող կոտրել ձեւավորված կարծրատիպն այն մասին, որ Հարավային Կովկասում Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների տեսանկյունից հատուկ տեղ է զբաղեցնում՝ ի տարբերություն Հայաստանի եւ Սդրբեջանի:

Բացի այդ, Աշոտյանը նշել է, որ համաձայնագրում Հայաստանի  հիմնական նպատակն է՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները իրենց երկրում լավ պայմաններում ապրեն եւ դա նաեւ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար վերջապես հեռավորություն պահպանել Ադրբեջանից՝ բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարական բարեփոխումների տեսանկյունից: