IBM ընկերությունը հայտնել է քվանտային համակարգչի ստեղծման նոր փուլի մասին, հայտնում է Associated Press-ը։

Քվանտային համակարգիչների ուղղությամբ մասնագիտացող IBM ընկերության ղեկավար Դարիո Գիլը հայտնել է, որ  ծրագրավորողները ստեղծել են 50 քվանտային բիթով համակարգչի նախատիպ։

TechCrunch-ի տեղեկություններով՝ IBM-ը չի հայտնել, թե երբ այդ քվանտային համակարգիչը հասանելի կլինի կոմերցիոն օգտագործման համար։