Բալբեկի դաշտում Լիբանանի բանակի պարեկային խումբը հայտնվել է գրոհայինների ինտենսիվ կրակի տակ, որի հետեւանքով 5 զինծառայող վիրավորվել է, հաղորդում է Լիբանանի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ժամը 11.00-ի սահմաններում Բալբեկի Դար ալ-Վասիայի շրջանում պարեկային ծառայության ժամանակ խումբը հայտնվել է ինտենսիվ կրակի տակ: մարտական բախման հետեւանքով 5 զինծառայող վիրավորվել է»,-ասել են մամուլի ծառայությունում:

Ստացված տվյալների համաձայն, միջադեպից հետո բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ են բերվել այնտեղ եւ սկսվել է գրոհայինների հետապնդումը: