ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, սակայն առանց դետալների։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինան եղել է Պուտինի եւ Թրամփի հանդիպման թեման, արձանագրվել է, որ իրավիճակը բարդ է, սակայն մանրամասն քննարկում չի եղել»,- ասել է Պեսկովը։


























