Իրանի ԱԳՆ-ն հերքել է Բահրեյնում նավթատարի պայթյունին մասնակցության մեղադրանքները, հայտնում է Mehr գործակալությունը:
«Բահրեյնի իշխանությունների սովորած միակ բանը կղզում յուրաքանչյուր միջադեպից հետո հայտարարելն է, որ Իրանն է մեղավոր»,- նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ կասկածներն «անհեթեթ» եւ «չհիմնավորված» որակելով:
Բահրեյնի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայից եկող նավթատարը ուրբաթ պայթեցվել է «ծայրահեղական գործողությունների» միջոցով: Քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել է արագ մարել նավթատարում բտնկված հրդեհը, ոչ մեկը չի տուժել: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է կատարում:
Բահրեյնի ԱԳ նախարար Հալեդ Ալ Խալիֆան Twitter-յան գրառմամբ նավթատարի պայթեցման մեջ Իրանին է մեղադրել, որն իբր «ցանկանում է խափանել Բահրեյնի անվտանգությունը եւ հարված հասցնել ածխաջարածնային շուկային»:



























