Նորվեգացի աշակերտը հրաշքով է փրկվել բազմատոննայանոց ֆուրի անիվների տակ հայտնվելուց: Ողբերգությունից հաջողվել է խուսափել բեռնատարի վարորդի արագ ռեակցիայի շնորհիվ, հայտնում է The Sun-ը:
Պատահարը նկարահանել է ավտոմեքենայի տեսագրանցող սարքը, որն ընթանում էր հանդիպակաց ուղեմասով: Կադրերում երեւում է, թե ինչպես է մայրուղու վրա կայանում ավտոբուսը, որից երեխաներ են իջնում: Աշակերտները սկսում են փողոցն անցնել ավտոբուսի հետնամասից, որը փակում էր ճանապարհի տեսադաշտը:
Այդ պահին տղաներից մեկը վազում է հանդիպակաց ուղեմաս, որով բեռնատարն էր ընթանում: Ֆուրի վարորդը կտրուկ արգելակել է եւ երեխայից մի քանի սմ հեռավորությամբ կանգ առել:











