Samsung Galaxy S9 սմարթֆոնի պաշտոնական անոնսը կկայանա 2018-ի փետրվարին, սակայն հարավկորեական տեխնոլոգիական հսկան արդեն մշակում է դրա հաջորդների՝ Galaxy S10  եւ Galaxy S11 սմարթֆոնների թողարկումը, հայտնում է Planet-today–ը։

Այն մասին, որ Samsung ընկերությունը չի պատրաստվում հրաժարվել իր Galaxy S հեռախոսներից, հայտնի էր դարձել ընկերության ինժեներներից մեկին պատկանող LinkedIn պրոֆիլի շնորհիվ։

Ինժեները հայտնել էր, որ ինքը մշակել է Galaxy S7 եւ S8 սենսորը, ինչպես նաեւ մասնակցել է սկզբունքորեն նոր սենսորի ստեղծման աշխատանքներին, որն աշխարհին կներկայացվի որպես Galaxy S9։ Ընդ որում, նա հավելել էր, որ նորարարական սենսորը կօգտագործվի Galaxy S10  եւ Galaxy S11 սմարթֆոնների արտադրության ժամանակ։

Թե որն է լինելու ֆոտոխցիկի սենսորի սկզբունքային նորամուծությունը, որը կունենա Samsung Galaxy S9–ը, հայտնի չէ։