Լիբանանի ներքին գործերին Իրանի չմիջամտելը տարածաշրջանում կայունության կարեւոր պայման է։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմատե–Էսպենը, փոխանցում է Reuters–ը։

«Մենք ուզում ենք, որ բոլոր նրանք, ովքեր Լիբանանի վրա ազդեցություն են ունենում, քաղաքական գործիչներին թույլ տան այդ երկրում ամբողջովին կատարել իրենց պարտավորությունները»,– ասել է նա լրագրողներին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Սաադ ալ Հարիրին երեկ Իրանին կոչ է արել  չմիջամտել Լիբանանի եւ նրա հարեւանների գործերին։ Մենք կարծում ենք, որ դա կարեւոր պայման է տարածաշրջանում կայունության համար»,– ասել է նա։

Սաադ Հարիրին հայտարարել է, որ մի քանի օրից Լիբանան կվերադառնա

Լիբանանի նախագահ. Կոալիցիոն կառավարությունն իշխանության կմնա