Facebook-ի օնլայն խանութում Շոտլանդիայի նկարչուհին իր բացիկները չի կարողացել տեղադրել իբրեւ թե սեքսուալ բնույթի պատճառով, հաղորդում է Telegraph-ը:
Նա կենդանիներով եւ թռչուններով բացիկները հինգ անգամ փորձել է հրապարակել, սակայն սխալի մասին հաղորդագրություն է ստացել:
«Ոմանք կարծում են, որ դա redbreast բառի պատճառով կարող է լինել (անգլերեն՝ շիկահավ), բայց ես այն չեմ օգտագործել», — ասել է կինը:
Ավելի ուշ Facebook-ը հնարավորւթյուն է տվել կնոջը ներբեռնել նկարները: Չարլին նշել է, որ սոցցանցը պետք է վերանայի սեքսուալ նյութերի սահմանման իր չափանիշները:




























