Apple ընկերությունը եկող տարի կարող է 3 նոր սմարթֆոն արտադրել iPhone X–ի հիմքի վրա, հայտնում է Macrumors կայքը՝ վկայակոչելով KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոյին։

Ըստ նրա կանխատեսումների՝ 2 նոր մոդելներում լինելու են OLED-դիսփլեյներ՝ 5.8 եւ 6.5 մատնաչափ անկյունագծով՝ յուրաքանչյուր մատնաչափի համար 458 եւ 480-500 պիքսել թույլտվությամբ։ Երրորդը կունենա LCD դիսփլեյ 6.1 մատնաչափ անկյունագծով՝ 320-330 պիքսել թույլտվությամբ։

Դիզայնով երեք սմարթֆոնները նման են լինելու iPhone X–ին։ Դրանք բոլորը հագեցած կլինեն True Depth տեսախցիկով։

LCD մոդելը, ըստ փորձագետի կանխատեսումների, կարժենա 649-749 դոլար։ OLED մոդելի արժեքը նա չի նշել։

iPhone X-ը վաճառքի է հանվել. նոր սմարթֆոնի առանձնահատկությունները

iPhone X –ում եւս մեկ թերություն են գտել

Հայտնի է iPhone X–ի իրական գինը