Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում երկու երկրների փոխգործակցութւունը, անվտանգության եւ հումանիտար ոլորտներում համագործակցությունը:

Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Սարգսյանին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացմանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար: