Twitter ընկերությունը հայտնել է, որ կվերանայի օգտատերերի հաշիվների նույնականացման քաղաքականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սոցցանցի հայտարարության մեջ ասվում է, որ նախկինում ենթադրվում էր, որ նույնականացումը պետք է պարզի հաշվետիրոջ անձի իսկությունը։ Սակայն հետագայում նույնականացման նշանը օգտատերերի համար վերածվել է «հավանության» կամ «կարեւորության ցուցիչի» վկայության։

«Մենք գիտակցում ենք, որ ստեղծել ենք խառնաշփոթ ու փորձում ենք շտկել այն․․․ Մենք մշակում ենք նույնականացման ու հաշիվների իսկությունը պարզելու նոր ծրագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ընկերությունից հավելել են, որ նույնականացման հայտեր ժամանակավորապես չեն ընդունվում։

Twitter-ը նաեւ ծրագրում է վերանայել արդեն նույնականացված էջերի նկատմամբ քաղաքականությունը։