Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա «Հիզբոլլահը» պետություն է պետության մեջ: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Լիբանանում այսօր տեղի ունեցողում ԱՄՆ-ն է շահագրգռված: «Եթե հիշում եք, մայիսին Թրամփն առաջարկել էր Իրանին մեկուսացնել եւ օղակի մեջ առնել»,- պարզաբանեց Նավասարդյանը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները որոշակի աջակցություն ստացան:
Փորձագետը նշեց, որ Սաուդյան Արբիայում վերջինի գլխավորությամբ «մինի ՆԱՏՕ» է ստեղծվել, որի գործունեությունն ուղղված է Իրանի դեմ, բայց դրա հետ մեկտեղ առանձնահատուկ ակտիվություն եւ բուռն գործունություն չէր դրսեւորում, բացառությամբ Եմենում հուսիների հետ բախումները, որոնց Իրանն աջակցում է: Փորձագետը նշեց, որ չնայած այս ամենին, Սաուդյան Արաբիան եւ Իրանը իրար հետ բացահայտ ռազմական բախման մեջ չեն մտնում:
Հիշեցնենք, որ արեւմտամետ ուժերի հետեւորսդ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հրաժարականի մասին հայտարարել էր Սաուդյան Արաբիայից», քանի որ իր կյանքի եւ անվտանգության համար մտավախություն ունի: Նա դեռեւս հայրենիք չի վերադարձել: Դրանից հետո Լիանանի եւ որոշ արաբական երկրների հարաբերությունները կտրուկ վատացել են: Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը իրենց քաղաքացիներին կոչ են արել Լիբանանից հեռանալ: Լիբանանի նախագահ Միշել Աունը նշել է, որ չի ընդունել Հարիրիի հրաժարականը եւ նրա կողմից պարզաբանումներ է սպասում արդեն Բեյրութում:




























