Մեծ Բրիտանիան մտադիր է 527 մլն դոլար փոխանցել Իրանին իրանական ծագմամբ  բրիտանուհի Նազանին Զախարի Ռեթքլիֆի ազատ արձակման համար, հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Պետք է նշել, որ Thomson Reuters հիմնադրամի  մենեջերը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման` տնօրինությանը տապալելու դավադրությանը մասնակցելու համար: Նա հերքում է բոլոր մեղադրանքները:

Մեծ Բրիտանիան իրավաբանական խորհրդատվությամբ փորձում է պարզել, արդյոք կարող է նա փոխանցել այն միջոցները, որոնք պարտք է վերցրել 1970 թվականի սպառազինությունների մասին  վիճելի գործարքի ժամանակ:

  Դիվանագետները թերթին հայտնել են, որ վճարումները չպետք է կապված լինեն Զախարի Ռեթքլիֆի գործի հետ: