YouTube- ում ընտրված կատարողի մոտակա համերգին տոմս  պատվիրելու հնարավրություն է հայտնվել: Սա հնարավոր է դարձել վիդեո հոսթինգի եւ Ticketmaster-ի՝ առցանց տոմսերի վաճառքի ծառայության միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում, հաղորդում է Oane-ն:


Տեսահոլովակների դիտման ժամանակ օգտատերը իրեն մոտ քաղաքներում կատարողի համերգի ամսաթվերի մասին տեղակատվություն կտեսնի:
Գործառույթը հասանելի է ԱՄՆ օգատերերի համար՝ համակարգչով եւ YouTube բջջային հավելվածով: Դեռ հնարավոր է պատվիրել միայն հյուսիսամերիկյան կատարողների համերգների տոմսեր:


Եթե ծառայությունը հաջողություններ ունենա, այն այլ մայրցամաքներում եւս տարածում կգտնի: