Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ:
Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում, նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է անձրեւ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +9+13,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +9+13,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +12+14,
Գեղարքունիքում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +9+13,
Լոռիում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +11+14,
Տավուշում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +12+15,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +9+13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,
Արարատում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,
Արմավիրում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +9+13,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+17,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +9+12,
Արցախում՝ գիշերը` +3+7, ցերեկը՝ +12+15:


























