Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արամ Տեր-Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության  ռազմական ոստիկանության պետ (պայմանագրի ժամկետը հինգ տարի):

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել Վլադիմիր Գասպարյանի պաշտպանության փոխնախարար նշանակվելուց հետո: Արամ Տեր-Սահակյանը Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարն էր: