Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը արգելել է «խելացի ժամացույցներ» օգտագործել, որոնք մեծահասակներին հնարավորություն են տալիս լսելու այն, թե ինչ է կատարվում երեխայի շուրջ: Այս տեխնոլոգիան որպես երեխային հետեւելու  միջոց է գնահատվել, հաղորդում էMeduza-ն:

Պաշտոնյաների խոսքով՝ որոշ երեխաների ծնողներ ժամացույցներն օգտագործել են դասաժամին ուսուցչուհուն լսելու համար:

Գործակալությունը ծնողներին խորհուրդ է տալիս երեխայի «խելացի ժամացույցը» ոչնչացնել:

Գործակալությունում ընդգծել են, որ խոսքը ոչ բոլոր «խելացի ժամացույցների» մասին է, այլ նրանց, որոնք առանց երեխայի հեռախոսի կապի են աշխատում եւ որոնցում ձայնային մոնիթորինգի ֆունկցիա կա: