Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2010 թ. 9 ամիսներին հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 72 կգ 534 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 64.6 գր հոգեմետ նյութ, 16240 մլ պրեկուրսոր /2009 թ. 9 ամիսներին ՝ 28 կգ 491 գրամ, 1216 հոգեմետ հաբի եւ 2488 մլ պրեկուրսոր/:

Առգրավվել է մասնավորապես՝

-22 կգ 875 գրամ մետամֆիտամին /2009թ. 9 ամիսներին` 0/,

-8 կգ 792 գրամ ափիոն /2009 թ. 9 ամիսներին՝ 18 կգ 314 գրամ/,

-6 կգ 969 գրամ հերոին /2009թ. 9 ամիսներին` 75.8 գրամ/,

-1 կգ 35 գրամ հաշիշ /2009թ. 9 ամիսներին` 592 գրամ/,

-32 կգ 704 գրամ մարիխուանա /2009թ. 9 ամիսներին` 7 կգ 929 գրամ/:

Այսպես կոչված «ծանր» թմրամիջոցները Հայաստան են ներմուծվում դրսից՝ այլ հանրապետություններից: