Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Երեւանի Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել Մեծամորի բնակչուհի, 34-ամյա Նունե Ղազարյանին, ով դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ն. Ղազարյանը կալանավորված է: