Դեկտեմբերի 17-ին Եվրամիության գագաթաժողովի որոշմամբ Չեռնոգորիան Եվրամիության կազմում ընդգրկվելու թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել: Այս մասին Բրյուսելում հայտնել է ԵՄ ղեկավար Հերման Վան Ռոմպեյը:

«Սրանով Եվրամիությունը ցույց տվեց, որ բալկանյան երկրները եվրոպական ճակատագիր ունեն»,- ասել է նա:

Նման որոշումը ԵՄ անդամակցության նախապատրաստության գործընթացի պաշտոնական մեկնարկ է, սակայն, սովորաբար, այսպիսի բանաձեւերեում անդամակցության կոնկրետ ժամկետներ չեն նշվում:

Չեռնոգորիան իրական շանս է ստացել դառնալ ԵՄ-ի 28-րդ անդամը: