Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը ձերբակալել է 5 կովկասցիների, որոնք մեղադրվում են դեկտեմբերի 15-ին ՌԴ մայրաքաղաքի մետրոյի «Յուգո-Զապադնի» կայարանի մոտ պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Նիկուլինսկի դատարանի մամուլի քարտուղար Արսեն Պողոսյանը:
Նրա խոսքով, դատարանը որոշել է կալանել Ռամեդին Կուրբանմագոմեդովին, Ռուսլան Մագոմեդովին, Կուրբան մագոմեդովին, Մուրադ Ալիեւին եւ Ալիմ Ջամիեւին:





























