Նոյեմբերի 21-ին Շիրակում, Արագածոտնում, Արարատում եւ Արմավիրում, 22-23-ը՝ շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: 22-ին լեռնային շրջաններում, 23-ին՝ նաեւ նախալեռնային շրջաններում տեղումներ են սպասվում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրեւի տեսքով:

Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Նոյեմբերի 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ը 10-15 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրեւ, 22-23-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +10+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +10+13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +10+14,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +10+13,

Լոռիում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+18,

Տավուշում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +10+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +10+14,

Արարատում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +13+15,

Արմավիրում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +13+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +10+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +13+15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+17,

Արցախում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +15+18: