Վերջին ամսում Ռուսաստանում այլատյացության հողի վրա կատարվող հանցագործությունների թիվն աճել է, արձանագրում են իրավապաշտպանները:

Այլատյացության մոտիվներով միայն դեկտեմբեր ամսին Ռուսաստանում սպանվել է մեկ մարդ, 48-ը դաժան ծեծի են ենթարկվել, «Ինտերֆաքսին» հայտնել է «Սովա» իրավապաշտպան կենտրոնի փոխտնօրեն Գալինա Կոժեւնիկովան:

Ոստիկանության տվյալներով, այս գիշեր Մոսկվայի հարավ-արեւմուտքում անհայտ անձինք սկանել են Ուզբեկստանի մի քաղաքացու: Քաղաքի մեկ այլ թաղամասում հարձակում է կազմակերպվել Վիետնամի քաղաքացու դեմ, ով ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Ազատությունը»: