ԱՄՆ համակարգչային անվտանգության ազգային կենտրոնը Facebook-ի էջերը կոտրելու հնարավորություն է գտել Tinder ծանոթությունների հավելվածի միջոցով, հայտնում է The Sun-ը:

Փորձագետները ծանոթությունների հայտնի ծառայությունում «սողանցք» են գտել: Նրանց խոսքով՝ օգտատիրոջն ամենամեծ վտանգը սպառնում է, երբ նա բեռնում է Tinder-ի նոր լուսանկարների ալբոմը: Այդ պահին հաքերը հեռացված ծրագրային ապահովման միջոցով կարող է զոհի Facebook-ի գաղտնաբառին հասանելիություն ստանալ, քանի որ շատերը Tinder-ում ավտորիզացիա են կատարում աշխարհում ամենահայտնի սոցցանցի էջի միջոցով:

Մասնագետների խոսքով՝ կոտրելու նկատմամբ ավելի զգայուն են նրանք, ովքեր ծանոթությունների հավելվածից օգտվում են Android սմարթֆոններում եւ վաղուց չեն թարմացրել համակարգը: