Դեկտեմբերի 17-ին Սիմոնովսկի դատարանը կալանքի որոշում է կայացրել Մանեժնայա հրապարակում անկարգությունների ենթադրյալ կազմակերպչի՝ Իլյա Կուբրակովի նկատմամբ:
«Կուբրակովը մեղադրվում է նաեւ Սուդոստրոիտելնի փողոցում Ղրղըզստանի քաղաքացու սպանության մեջ»,- ասել է դատարանի մամուլի քարտուղար Օլեգ Շասաեւը:
Գործի նյութերի համաձայն, Կուբրակովը կասկածվում է «խուլիգանության», «սպանության», «ջարդարարության» հոդվածներով եւ նրան սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում: Շասաեւի խոսքով, Սիմոնովսկի դատարանը կալանքել է զանգվածային անկարգությունների եւս 3 մասնակցի:
«Դատարանը որոշել է կալանել 16-ամյա Վլադիսլավ Գուրյանովին եւ 17-ամյա Միխայիլ Կուզնեցովին, Ռոման Լոգվինին»,- ասել է մամուլի քարտուղարը, նշելով, որ նրանք երկուսն էլ կասկածվում են խուլիգանության եւ ջարդարարության մեջ: Դատարանի որոշմամբ, նրանք կալանքի տակ կմնան մինչեւ 2011-ի փետրվարի 12-ը:
Նա հստակեցրել է, որ եթե մինչ այդ պահը քրեական գործի նախաքննությունն ավարտված չլինի, ապա քննությունն իրավունք ունի դիմել դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու հայցով:





























