Վարշավայում այսօր, դեկտեմբերի 17-ին կայացավ շախմատի կայծակնային խաղի` բլիցի Եվրոպայի առաջնությունը: 13 տուրում, 26 հնարավորից վաստակելով 22 միավոր չեմպիոնի տիտղոսը միանձնյա նվաճեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավը: Երկու միավոր հետ մնաց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: 19,5 միավորով երրորդ տեղը գրավեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը: Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, ադրբեջանցի Վուգար Գաշիմովը եւ ֆրանսիացի Ռոմեն Էդուարդը վաստակեցին 18,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով 4-րդը ճանաչվեց Մովսիսյանը: Հայաստանի ներկայացուցիչներից Զավեն Անդրիասյանը վաստակեց 17,5 միավոր ու բաժանեց 14-ից 21-րդ տեղերը: Անդրիասյանը գրավեց 17-րդ տեղը: 349 մասնակիցների մեջ 94-րդ տեղը գրավեց Վահե Բաղդասարյանը` 14,5 միավոր:

Հասանելի է
русский


























