Չինաստանի Տայյուան Տիեզերական արձակման կենտրոնը երեքշաբթի հաջողությամբ արձակել է «Չանչժեն-6» տանող հրթիռը, որի օգնությամբ ուղեծիր է դուրս բերվել հեռուստատեսային երեք արբանյակ, հայտնում է Sina-ն:
Չինաստանն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը: Բացի օդերեւութաբանական արբանյակներից եւ հատուկ սարքավորումներից, Չինաստանում տեխնոլոգիաներ են մշակվում աստղակերպերի ու Մարսի հետազոտման համար, որի մակերեւույթի ինտենսիվ ուսումնասիրությանը չինացի գիտնականները մտադիր են ձեռնամուխ լինել 2020-2025 թվականներին:
2016-ի դեկտեմբերին Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը զեկույց է հրապարակել, որում հաղորդվում է, որ 2017-ից 2021-ը Չինաստանը ծրագրում է տեխնոլոգիաների ստեղծման ծրագրեր իրականացնել, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրել Յուպիտերը:




























