ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում ներկայացրեց Բաքվում հանդիպումների արդյունքները:

Նոյեմբերի 21-ին հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա սեղմ անդրադարձավ երեկ Բաքու կատարած այցի ընթացքում ունեցած հանդիպումներին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մենք ներկայացրեցինք (հայկական կողմին – խմբ.) Բաքվում տեղի ունեցած զրույցները: Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ կշարունակենք աջակցել կագավորման համար պայմանների ստեղծմանը, նշեց Սերգեյ Լավրովը: