Հայաստանի շրջանների մեծ մասում նոյեմբերի 22-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում ու հովիտներում՝ թաց ձյան տեսքով: Տեղ-տեղ հնարավոր է արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 20-25 մ/վ:

Օդերեւութաբանները լեռներում բուք եւ ճանապարհներին ցածր տեսանելիություն են կանխատեսում: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին «Հայպետհիդրոմետ-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, երեկոյան ժամերին՝  տեղ-տեղ թաց ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի՝

+5+7, վաղը ցերեկը՝ +7+9, երեկոյան՝ +2+4.

Օդի ջերմաստիճանը շրջաններում.

Շիրակում – գիշերը՝ -1+3, ցերեկը՝ 0+3,

Կոտայքի լեռներում - գիշերը՝ -1+3,  ցերեկը՝ 0+3,

Կոտայքի նախալեռներում - գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում - գիշերը՝ -1+3, ցերեկը՝ 0+3, 

Լոռիում - գիշերը՝ +1+4, + ցերեկը՝ + 2+5, 

Տավուշում - + գիշերը՝ 3+7, ցերեկը՝ +5+10,  

Արագածոտնի լեռներում - գիշերը՝  -1+3, ցերեկը՝ 0+3 ,

Արագածոտնի նախալեռներում - գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +5+8,

Արարատում - գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +7+10, 

Արմավիրում - գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +7+10, 

Վայոց ձորի լեռներում - - գիշերը՝ 1+3, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի նախալեռներում - + գիշերը՝ 4+7, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի հովիտներում  - գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+15,  

Սյունիքի նախալեռներում - գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+10,

Լեռնային Ղարաբաղում - գիշերը՝ + 5+8, ցերեկը՝ +8+13