Ղազախստանում այսօր բացվում է Կասպյան երկրների առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին Իրանը հրավիրված չէ: Աքթաու նավահանգստային քաղաքում հանդիպելու են Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարները:
Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին հայտարարել է, թե այդ հանդիպումը «խախտում է նախկին համաձայնությունները»:
Հիշեցնենք, որ Կասպից ծով ելք ունեցող հինգ երկրները տարաձայնություններ ունեն Կասպիցի ծով կամ լիճ լինելու հարցում, ինչը կարեւոր է նավթի եւ գազի կասպյան պաշարները բաժանելու հարցում: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաեւը Աքթաու կժամանեն ռուսաստանյան Օրենբուրգ քաղաքից, որտեղ էներգետիկ հարցերով հանդիպման էին մասնակցում:




























