Նոյեմբերի 23-ի եւ 24-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 23-ի եւ 24-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրեւի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 23-ի եւ 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրեւի տեսքով: 23-ի եւ 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0-5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0-5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Գեղարքունիքում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0-5,

Լոռիում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+4,

Տավուշում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +2+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +2+5,

Արարատում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +4+6,

Արմավիրում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +4+6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +4+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +4+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+2,

Արցախում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +4+7: