Թբիլիսիում հակաահաբեկչական հատուկ գործողություն իրականացնելու ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք եւ բազմաթիվ կոտրվածքներ ստացած հատուկջոկատայինը հիվանդանոցում մահացել է:

Չճշտված տեղեկատվության համաձայն, Վրաստանի պետական անվտանգության ծառայության հատուկ օպերատիվ դեպարտամենտի աշխատակիցը 41 տարեկան էր:

Ենթադրյալ ահաբեկիչներին ձերբակալելու հատուկ գործողությունը գիշերվանից տեղի է ունենում Իսանի-Սամգորիի շրջանում: Կասկածյալներից մեկը ձերբայկալվել է:

Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատայինները վերսկսել են շենքի գրոհը (վիդեո, Ֆոտո)