Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան «ԻՊ» վերջնական ոչնչացման համար կշարունակեն համագործակցությունը: Այս մասին ասվում է Սոչիի հանդիպումից հետո Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«Պետության ղեկավարները նշել են, որ միջազգային ջանքերից մի քանի տարի անց, հրադադարից հետո տասնմեկ ամիսների ընթացքում հաջողվել է ԻՊ, «Ջաբհաթ Ան Նուսրի» եւ այլ ահաբեկչկան կազմակերպությունների գրեթե ամբողջական ոչնչացմանը հասնել:
Նախագահներն ընդգծել են, որ Աստանայի գործընթացի շրջանակներում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը շատ արդյունավետ էր եւ զգալիորեն օգնեց նվազեցնել բռնության մակարդակը, նվազեցնել մարդասիրական տառապանքը, դադարեցնել փախստականների հոսքը եւ սկսել փախստականների անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատել:
Նախագահները որոշել են, որ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան կշարունակեն համակարգել ջանքերը բռնության նվազեցման միտումների անշրջելիության ապահովման համար
Նախագահները Սիրիայի պետության ինքնիշխանության, անկախությանը, միասնականությանը, տարածքային ամբողջականությանը հավատարիմ կառավարական եւ ընդդիմության ներկայացուցիչներին կոչ են արել Սոչիում սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում կառուցողական մասնակցություն ցուցաբերելու համար:
Նրանք համաձայնել են ակտիվորեն նպաստել Կոնգրեսի հաջողությանը: Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան խորհրդակցություններ կանցկացնեն եւ կհամակարգեն Կոնգրեսի մասնակիցների կազմը:
Նախագահները հույս են հայտնել, որ Սիրիայի ճգնաժամի լուծման առաջընթացը, որը ձեռք է բերվել Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցության միջոցով, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա եւ կնվազեցնի միջերկրածովյան եւ միջկրոնական հակասությունների վտանգը:
Նախագահներն անհրաժեշտության դեպքում պայմանավորվել են կրկին հանդիպել»:



























