Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշվել է առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում ներառված է 19 հարց, այդ թվում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը, նաեւ ՌԴ-ից սպառազինություն ձեռք բերելու համար 100 մլն դոլարի վարկ ստանալու մասին համաձայնագիրը:

Օրակարգում է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմա¬կերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձա¬տրու¬թյան մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ հարցերը: