Գիտնականները պարզել են, որ գլխուղեղի մի հատվածի,  այսպես կոչված, ուղեղային նշիկների աշխատունակությունն ամբողջությամբ ազդում է մարդու վախի զգացողության վրա:

ԱՄՆ Այովա համալսարանի մասնագետները ուսումնասիրել են յուրահատուկ մի հաճախորդի, ով շատ ավելի քաջ է,  քան ցանկացած սուպերհերոս:

«Վախն առաջանում է ինքնապահպանման բնազդից, որն օգնում է մեզ խուսափել  առողջության եւ կյանքի համար պոտենցիալ վտանգավոր իրավիճակներից: Մեր այցելուն ամբողջությամբ զրկված է ուղեղային նշիկներից, ինչի պատճառով չի կարողանում զգալ վտանգավորությունը: Զարմանալի է, որ այդ կինը մինչ օրս կենդանի է»,- հայտարարել է Ջասթին Ֆայնշտեյնը, ով հետազոտության ղեկավարն է;

Ինչ ձեւով ասես նրանք չեն փորձել վախեցնել իրենց այցելուին. նրան ցույց են տվել օձեր, մոտեցրել դեմքին, սարսափազդու ֆիլմեր ցուցադրել, փակել իբրեւ թե ուրվականներով լի տանը: Կնոջ համար ամբողջությամբ միեւնույնն է, նա չի վախենում: Պարզվել է, որ նրա ուղեղը պարզապես չի հիշում վտանգավոր փորձը:

«Զարմանալի է, սակայն վնասվածքներ առաջացնող իրադարձություները ոչ մի էմոցիոնալ հետք չեն թողնում նրա ուղեղում»,- նշում են գիտնականները:

Հետազոտողների կարծիքով, այս բացահայտման արդյունքները կօգնեն նրանց պայքարել ֆոբիաների եւ հետվնասվածքային սթրեսների դեմ: