Դեկտեմբերի 17-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած խումբը բնակարանում հայտնաբերել է տանտիրոջ՝ 1938 թ. ծնված Ռաֆիկ Սիմոնյանի դիակը` այրված վիճակում:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.56-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:  

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: