Ոստիկանության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հետախուզվողի են ձերբակալել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 5:30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Գեւորգ Բաբախանյանին, ով դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր Հայաստանի քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:





























