Նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկում է «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը՝ ԵՄ ղեկավարության եւ անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ:

Սպասվում է, որ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը եւ ԵՄ-ն կստորագրեն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել է ժամանել նոյեմբերի 23-ին եւ արդեն մասնակցել է Եվրոպական ժողորվրդական կուսակցության գագաթնաժողովին:

«Արեւելյան գործընկերության» գաղափարը՝ ծրագիր, որի նպատակն է ԵՄ եւ վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծել ժողովրդավարության, բարեկեցության, կայունության եւ համագործակցության միասնական տարածք, 2008 թվականին ներկայացվել է Շվեդիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի  նախարարների կողմից: ԵՄ-ն առաջարկել է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանին, ստորագրել Ասոցացման համաձայնագիր, որը պետք է նախաստորագրվեր, իսկ հետո վավերացվոր: Հայաստանն ու ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսեցին, որը  նաեւ 2010 թվականի հուլիսին ազատ առեւտրի գոտի էր նախատեսում ստեղծել: 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարեց եւ հրաժարվեց ԵՄ հետ է պայմանագիր կնքել:

Չնայած Հայաստանի մերժմանը՝ Բրյուսելում Երեւանի հետ հարաբերությունները որոշեցին շարունակել  զարգացնել: 2015-ի հոկտեմբերի 12-ին Խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը Հայաստանի հետ նոր, իրավական առումով պարտադիր եւ համապարփակ համաձայանգրի վերաբերյալ բանակցություններ սկսել: 2017 թվականի փետրվարի 26-ին հաջողությամբ ավարտվեցին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը նախատեսվում է Բրյուսելում ստորագրել: