«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում դատավորին վիրավորելու համար՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով` Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:

Պաշտպանի խոսքով, այս գործով նախաքննությունն ավարտվելէ  այսօր, Պավլիկ Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը տուժող չի ճանաչվել: Որպես վկա հարցաքննվել են դատական կարգադրիչները:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը «Սասնա ծռերի» գործով դատական նիստին Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» էր անվանել: