Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցության  20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց, որ իր պաշտոնավարության առաջին  օրերին կադրային փոփոխություններ չեն լինի։

Նա ասաց, որ կադրային  փոփոխությունների մասին կմտածի, երբ սկսի նախարարությունում իր բուն աշխատանքը։ «Եթե չկարողանան ինձ հետ աշխատել եւ չհամապատասխանեն իմ պահանջներին, այդ ժամանակ ես նման որոշումներ կկայացնեմ»,- շեշետեց նա։