Այն, որ նոյեմբերի 24-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բրյուսելում չի մասնակցելու Արեւելյան գործընկերության հանդիպմանը, Մոսկվայի որոշման հետեւանքն է: Այս մասին ասել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, փոխանցում է Delfi.lt-ը:
«Ես կարծում եմ, որ սա ցուցադրում է այն նույն բանը, ինչը ցուցադրել էին զորավարժությունները՝ իր տարածքում տեր ու տնօրեն է ոչ թե Բելառուսը, ոչ թե Մինսկը, այլ Մոսկվան: Եվ Մոսկվան է որոշում, թե ով ուր գնա»,- ասել է Գրիբաուսկայտեն LRT-ի հետ հարցազրույցում:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընթացող Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Բելառուսը կներկայացնի ԱԳ նախարարը, չնայած հրավերքն ուղարկվել էր Լուկաշենկոյի անունով:
Գրիբաուսկայտեն ընդգծել է, որ բելառուսա-լիտվական հարաբերությունները լարվել են Ռուսաստանի հետ Բելառուսի ռազմական համագործակցության պատճառով, հատկապես Արեւմուտքի դեմ ուղղված «Արեւմուտք» վարժանքների ժամանակ, ինչպես նաեւ այն պատճառով, որ ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը Բելառուսում ԱԷԿ է կառուցում:
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» «տեղեկությունները թաքցնում է եւ ոչ թափանցիկ շինարար է», իսկ Լիտվան, ինչպես նախկինում, կհասնի ԱԷՄԳ-ի այցելությանը ԱԷԿ:
Լիտվան հույս ունի, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում երկրները կոչ կանեն ատոմային էներգետիկայի ոլորտում հետեւել անվտանգության միջազգային ստանդարտներին:




























