Իրանի ատոմային գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, պաշտոնապես ստանձնել է Իրանի արտգործնախարարի պաշտոնն ու հայտարարել է, որ Թեհրանի համար գերակա է լինելու Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների խորացումը: Գրում է Hurriyet Daily News and Economic Review-ը:

Սալեհին նաեւ հայտարարել է, որ Իրանին եւ Եվրոմիությանը շահավետ կլինի, եթե վերջինս փոխի դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ: Նա նաեւ ընդգծել է, որ հնարավոր է  կապերի խորացում Սիրիայի, Իրաքի, Ադրբեջանի, Աֆխանստանի, Պակիստանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:

Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռախիմին վստահեցրել է, որ Սալեհիի նշանակումն այն ժամանակ է իրականացել, երբ Իրանը «հատուկ եւ ծայրահեղ» իրավիճակում է եղել: