Մահապատժի պահպանման հարցն ընդունվել է հանրաքվեով, եւ ես իրավունք չունեմ այն հանել: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Պետության ղեկավարը նշել է, որ եվրոպացիները հաճախ ասում են՝ դադարեցրեք, արգելեք մահապատիժը: «Ես ինքս չեմ կարող փոխել որոշումը, որը ժողովուրդն է կայացրել: Եթե մենք ցանկանանք դա անել, ապա այդ հարցը պետք է դնել հանրաքվեի: Եթե մենք այսօր մահապատժի մասին հարցը հանրաքվեի դնենք, հարկ չկա, որ ես ասեմ. դուք գիտեք, թե ինչ արդյունք կլինի: Հանդիպելով Գերմանիայի արտգործնախարարի հետ՝ ես նրան նույնպես ասացի՝ եթե ձեզ՝ գերմանացիներիդ մոտ, այսօր այդ հարցը հանրաքվեի դրվի, ապա այն ահաբեկչական հարձակումների ֆոնին, որոնց ենթարկվում է Եվրոպան եւ աշխարհի շատ երկրներ, ինչպիսի՞ն կլինի արդյունքը։
Առհասարակ, ինչ վերաբերում է մահապատժին, ես նրան հարց ուղղեցի. «Դուք շատ մտերիմ եք Մերձավոր Արեւելքի որոշ երկրների, ԱՄՆ այլ շրջանների հետ, ինչու՞ նրանցից չեք պահանջում այն, ինչ պահանջում եք Բելառուսից: Նա լռեց: Այդ պատճառով տվյալ հարցի շուրջ կարծում եմ մենք կպայմանավորվենք», - ասել է նախագահը:




























