Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը Հանրապետական կուսակցության  20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում չի պատասխանել NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե որն է եղել նրա պաշտոնանկության իրական պատճառը։ Նա «չլսելու է տվել» հարցը եւ շարունակել իր ընթացքը։

Լրագրողների փորձերը՝ հարցեր ուղղել նրան, Երիցյանը բավական կոպիտ՝ «Տեսնում եք նստած եմ, էլի,ինչ եք ուզում»-ի կարգի պատասխան է տվել։

Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներին հարցեր ուղղելու հարմար պահ չի ներկայացել. նրանք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ լքել են դահլիճը։ Իսկ ՀՅԴ-ն ընդհանրապես հրաժարվել է պատասխանել որեւէ հարցի։