Իրանում տեղի է ունեցել հայ-իրանական «Եվա» ֆիլմի շնորհանդեսը, որը օտար լեզվով ֆիլմ անվանակարգում Օսկարի համար է առաջադրվել է:

Associated Press-ը հաղորդում է, որ ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը հանդիսատեսին առաջարկում է պատկերացնել աշխարհն առանց պատերազմի: «Աշխարհն առանց պատերազմի շատ ավելի գեղեցիկ է,  նույնիսկ պատերազմը հրահրողների համար»:

Ֆիլմը պատմում է երիտասարդ կնոջ մասին, որը իր Նարե դստեր հետ ամուսնու ողբերգական մահից հետո  փախչում է ազդեցիկ  բարեկամներից եւ Ղարաբաղում ապաստան գտնում:

Քննադատելով պատերազմը՝ Աբադն ասում է, որ նրա հետեւանքները հավերժական են:  

«Ես անձամբ չեմ եղել ճակատում, բայց պատերազմն իմ կյանքի մասն է եղել», - ասել է Աբադը:

 «Եվա» -ն Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Ֆարաբի» իրանական կինոյի հիմնադրամի համատեղ աշխատանքն է: