YouTube-ը երեխաների շահագործման մասին տեսանյութից հետո խոշոր եվրոպական գովազդատուների հետ պայմանագրերից զրկվել է , հաղորդում է Bloomberg-ը:
YouTube-ում գովազդից հրաժարվել են Mars-ը, Deutsche Bank-ը, Sky-ը, HP-ն, Lidl-ն, ինչպես նաեւ Adidas-ը: Պայմանագրերի խզման պատճառը սեռական բնույթի մեկնաբանություններ են, որոնք գրել են «հարյուրավոր մանկապիղծներ»՝ անվայել հագնված անչափահասների մասնակցությամբ տեսանյութերի տակ:
Ավելի վաղ այդպիսի մեկնաբանությունների մասին հաղորդել էին The Times-ը եւ The BuzzFeed-ը: «Մենք այս հարցին շատ լուրջ ենք վերաբերում: YouTube-ի մեր գովազդային արշավը դադարեցվեց, երբ մենք իմացանք այդ մասին»- Bloomberg- ը մեջբերել է Deutsche Bank- ի հայտարարությունը:
Mars-ում ասել են, որ ցնցվել են, երբ իրենց գովազդը «երեխաների շահագործմամբ» տեսանյութի ժամանակ են տեսել: «Մենք չենք վերադառնա YouTube, մինչեւ համապատասխան երաշխիքներ չստանանք», - հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:




























